Այսօրվանից գործատուները պետք է պահպանեն անվտանգության պահանջները ձեռքով բեռ բարձրացնելիս

Այսօրվանից գործատուները պետք է պահպանեն անվտանգության պահանջները ձեռքով բեռ բարձրացնելիս

Կառավարությունը հաստատել է «Բեռների ձեռքով բարձրացման ժամանակ անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը։

Կանոնակարգերը սահմանում են աշխատողների և այլ անձանց անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջները: Անվտանգության հիմնական նորմերը ձեռքով բեռների բարձրացման և տեղափոխման վերաբերյալ (հատկապես մեջքի վնասվածքի ռիսկի պայմաններում): Այս հարցը վերահսկելու է Աշխատանքի տեսչական ծառայությունը։ Բանաձևն ուժի մեջ կմտնի այսօրվանից։