Խոջաբեկի մինի մարզադաշտի արհեստական գորգը վերականգնվել է

Խոջաբեկի մինի մարզադաշտի արհեստական գորգը վերականգնվել է

NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտի արհեստական սիզամարգը պոկվել էր եւ գտնվում էր անմխիթար վիճակում:

Անցած մեր նյութում Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը նշել էր, որ կապ են հաստատել նախկինում վերականգման աշխատանքներ իրականացրած ընկերության հետ, երբ եղանակները ավելի տաքանա ընկերությունը կզբաղվի այդ հարցով, քանի որ խաղադաշտը դեռ ժամկետի մեջ է:

Հետեւողական լինելով վերոնշյալ խնդրին նկատեցինք, որ մարզադաշտի արհեստական գորգը վերականգնվել է:

Ինչպես նաեւ դարպասները պատվել են նոր ցանցերով:

Իսկ ինչ վերաբերվում է դաշտի մեջ գտնվող նստարանների դիմաց տեղադրված փոքր ցանկապատին, որը տեղ-տեղ քանդվել էր մնացել է նույն վիճակում:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտի հետ կապված իրականացվել էր վերականգնման աշխատանքներ: Ըստ նախագծի՝ մարզադաշտը բետոնապատվել էր և տեղադրվել արհեստական գորգը: Փոխարինվել վնասված ցանցերը, դարպասներն ու նստարանները:

Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 37,000 լարի: Աշխատանքներն իրականացրել էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը:

Թեմատիկ՝