Խոջաբեկի մինի մարզադաշտի արհեստական գորգը պոկվել է

Խոջաբեկի մինի մարզադաշտի արհեստական գորգը պոկվել է

Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտը գտնվում է անմխիթար վիճակում, արհեստական սիզամարգը պոկվել է, դաշտի մեջ գտնվող փոքր ցանկապատը որը տեղադրված է նստարանների դիմաց տեղ-տեղ քանդվել է: Ինչպես նաեւ էլեկտրականության համար նախատեսված լարերը անցնում են ցանկապատի վրայով:

Այդ եւ մնացած հարցերի շուրջ NOR ռադիոկայանը զրուցեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանի հետ:

Նրա խոսքով. «Այդ խաղադաշտում երեխաները միշտ զբաղվում են սպորտով եւ անըհնդատ օգտագործվում է, դրա համար էլ գորգը պոկվել է: Մենք արդեն կապ ենք հաստատել նախկինում վերականգման աշխատանքներ իրականացրած ընկերության հետ, երբ եղանակները ավելի տաքանա ընկերությունը կզբաղվի այդ հարցով, քանի որ այն դեռ ժամկետի մեջ է: Իսկ ինչ վերաբերվում է էլեկտրական լարերին ապա դրանք անվտանգ են, քանի որ լարը անցնում է հատուկ նախատեսված խողովակի միջով»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Խոջաբեկի մինի մարզադաշտի արհեստական գորգը պոկվել է

Հիշեցնենք, որ 2021 թվականին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտի հետ կապված իրականացվել էր վերականգնման աշխատանքներ: Ըստ նախագծի՝ մարզադաշտը բետոնապատվել էր և տեղադրվել արհեստական գորգը: Փոխարինվել վնասված ցանցերը, դարպասներն ու նստարանները:

Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 37,000 լարի: Աշխատանքներն իրականացրել էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը:

Թեմատիկ՝