Մայիսին տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս

Մայիսին տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս

Նախորդ ամսվա համեմատ մայիսին նկատվել է 0,1 տոկոս գնանկում, իսկ տարեկան գնաճն անցյալ տարվա մայիսի համեմատ կազմել է 1,5 տոկոս: Նշենք, որ 2023 թվականի հունվարից ամսական կտրվածքով հանրապետությունում նկատվում է գնանկում։ Այս մասին փոխանցում է Վրաստանի վիճակագրությունների ծառայությունը (Geostat):

Գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

Պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գները նվազել են 1.7 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսական գնանկման վրա՝ 0.62 տոկոսով։ Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝ կաթ, պանիր և ձու (5,2 տոկոս), բանջարեղեն (-5 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (-2,3 տոկոս)։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ միրգ և խաղող (4 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (1,5 տոկոս), ձուկ (1,1 տոկոս), միս և մսամթերք (1 տոկոս), ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ (1.6 տոկոս)։

Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ապա պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 3.3 տոկոսով։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ միս և մսամթերք (9.7 տոկոս), կաթ, պանիր և ձու (9.3 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ոգելից խմիչքներ և բնական հյութեր (7.1 տոկոս), բանջարեղեն (6.3 տոկոս), ձուկ (6 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (1,8 տոկոս)։aliq.ge