Մայիսին էժանացած ապրանքները

Մայիսին էժանացած ապրանքները

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Gesostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս: aliq.ge

Ըստ Gesostat-ի՝ տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս։ Տեղեկության համաձայն, գնանկումն ազդել է ինչպես տարբեր ոլորտների, այնպես էլ պարենային ապրանքների վրա:

Մայիսին էժանացած 10 պարենային ապրանքների ցանկը հետևյալն է.

  • կաղամբ՝ 41,9 տոկոս,
  • սալոր՝ 39,4 տոկոս,
  • արևածաղկի ձեթ՝ 32,8 տոկոս,
  • հնդկաձավար՝ 30,9 տոկոս,
  • սխտոր՝ 30,8 տոկոս,
  • խաղող՝ 23,9 տոկոս,
  • մարգարին՝ 16,7 տոկոս,
  • բազուկ՝ 15,6 տոկոս,
  • վարունգ՝ 14,3 տոկոս,
  • լոլիկը 13,6 տոկոս: