Այսօրվանից բարձրանում է տեխզննում չանցած մեքենաների տուգանքի չափը

Այսօրվանից բարձրանում է տեխզննում չանցած մեքենաների տուգանքի չափը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում` այն ​​ավտոմեքենաների սեփականատերերի համար, ովքեր վարում են առանց պարտադիր տեխզննում անցնելու: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Նախկինում տեխզննում չանցնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով տուգանքը կազմում էր 50 լարի: Տուգանքը սահմանվում է այն ​​դեպքում, երբ խելացի տեսախցիկները ֆիքսում են տեխզննում չանցած ավտոմեքենաները։

Տեխզննում չանցած ավտոմեքենան վարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի է 50 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 200 լարիով։

Տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե խախտումը կրկին հայտնաբերվի (այսինքն՝ մեքենան տեխզննում չանցնի), ֆիզիկական անձի դեպքում տուգանքը կեռապատկվի և կդառնա 150 լարի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 300 լարիի չափով։

Երկրորդ անգամ տուգանվելուց հետո 30-օր անց, կրկին նույն խախտումը կհարուցի տուգանք ֆիզիկական անձի դեպքում՝ 300, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 500 լարիի չափով։

Եթե քաղաքացին տուգանվի ​​երրորդ անգամ, իսկ տեխզննում անցնելու պարտավորությունը կրկին չկատարվի, ապա ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիի, իսկ իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 700 լարիի չափով։

Հարկ է նշել, որ վերոնշյալ փոփոխությունը պետք է ընդունվեր դեռ 2022 թվականի աշնանը, սակայն այն ընդունվել է 2023 թվականի մարտի 22-ին, հրապարակվել է ապրիլի 5-ին և ուժի մեջ է մտնում հրապարակման 60-րդ օրը, այսինքն՝ այսօրվանից: