Տեխզննման բացակայության համար տուգանքների ավելացում. բնակիչների կարծիքը

Տեխզննման բացակայության համար տուգանքների ավելացում. բնակիչների կարծիքը

Հունիսի 3-ից ուժի մեջ է մտել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունը, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում այն ​​մեքենաների սեփականատերերի համար, ովքեր պարտադիր տեխզննում չեն անցել։

Նախկինում, ըստ օրենքի, տեխզննում չանցած մեքենաների սեփականատերերը պետք է վճարեին 50 լարի տուգանք։

Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածը փոփոխվել է. Վրաստանի օրենսդրության համաձայն՝ առանց տեխզննման մեքենա վարող ֆիզիկական անձինք ենթարկվում են տուգանքի 50 լարիի չափով։ Եթե ​​տուգանք նշանակելուց հետո 30 օրվա ընթացքում կրկին խախտում արձանագրվի, ապա տուգանքը կհասցվի 150 լարի։ Դրանից 30 օր հետո երրորդ խախտման դեպքում վարորդը կտուգանվի 300 լարիով։ Չորրորդ անգամ խախտելու դեպքում վարորդը կտուգանվի 500 լարիով։

Մենք հարցում անցկացրինք բնակիչների շրջանում՝ պարզելու՝ տեղյա՞կ են արդյոք փոփոխություններից և ինչ են մտածում դրա մասին։ Ընդհանուր առմամբ բնակիչները գոհ չեն տուգանքների բարձրացումից. Վարորդները նշեցին, որ հին մեքենաները տեխզննում չեն անցնում, և նոր ավտոմեքենա գնելն իրենց համար անհասանելի է։

Հարցման մասին ավելին կարող եք լսել մեր աուդիոում:

Radio NOR · Что говорят жители об увеличения штрафы за отсутствие техосмотра/опрос