Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 6-7-ը Վրաստանում կպահպանվի անձրեւոտ եղանակ, տեղ-տեղ կդիտվի կայծակ, արեւելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +22, +27 աստիճան։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 8-9-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ և մինչև +31, +33 աստիճան տաքություն։ Արեւելյան Վրաստանի առանձին հատվածներում անձրեւ կտեղա։

Թբիլիսիում ևս անձրեւ կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։