Զանգվածային թունավորում Ռուսաստանում՝ զոհերի թիվն աճում է

Զանգվածային թունավորում Ռուսաստանում՝ զոհերի թիվն աճում է

Ռուսաստանի մարզերում «Միստր Սիդեր» թույլ ալկոհոլային ըմպելիքից թունավորման հետևանքով մահացել է մոտ 30 մարդ, ավելի քան 50 մարդ խոսպիտալացվել է, նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում։

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Ուլյանովսկի մարզում։

Վաճառքի մի շարք կետերում, որտեղ «Միստր Սիդեր» է վաճառվել, խմիչքի համար փաստաթղթեր՝ ՝ որակի վկայականներ, արտադրանքի անվտանգության հայտարարագրեր չեն եղել։

«Մանրածախ առևտրից առգրավված «Միստր Սիդեր» ըմպելիքով շշերից վերցված նմուշների 14 փորձաքննության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի ՆԳՆ Ուլյանովսկի շրջանի դատաբժշկական կենտրոնը հայտնաբերել է «մեթանոլի և էթիլ բուտիրատի՝ այնպիսի համամասնությամբ խառնուրդներ, որոնք վտանգ են ներկայացնում սպառողների կյանքի և առողջության համար»,- երեքշաբթի հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։

Հաղորդվում է մեկ ձերբակալվածի մասին՝ 32-ամյա Անար Հուսեյնովը, որն այդ ապրանքանիշի մատակարարներից է, 2022 թվականին տուգանվել է՝ առանց համապատասխան թույլտվության ալկոհոլի շրջանառության համար։