Գերաստղ Բրունո Մարսը համերգ կունենա Թբիլիսիում

Գերաստղ Բրունո Մարսը համերգ կունենա Թբիլիսիում

Ամերիկացի աշխարհահռչակ երգիչ Բրունո Մարսը հոկտեմբերի 1-ին համերգ կանցկացնի Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում՝ «Starring Georgia» կառավարության ծրագրի շրջանակներում։

Starring Georgia-ն նախատեսում է աշխարհահռչակ աստղերի համերգներ։ Երկամյա արշավի հիմնական նպատակը երկրի հանրահռչակումն է, Վրաստանի զբոսաշրջության, տնտեսական և մշակութային ներուժի հզորացումը։ Արդեն հայտնի է, որ ամռանը Վրաստանում ելույթ կունենան The Killers-ը, Imagine Dragons-ը, Nile Rodgers & Chic-ը և այլք։

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել հունիսի 20-ին ժամը 10:00-ից։

15 գրեմի մրցանակների, չորս Brit Awards, չորս Գինեսի համաշխարհային ռեկորդների և բազմաթիվ երաժշտական ​​մրցանակների դափնեկիր Բրունո Մարսը համարվում է այսօրվա ստեղծագործական արդյունաբերության ամենակարևոր և ազդեցիկ արտիստներից մեկը:

Մարսը նաև վաճառել է ավելի քան 130 միլիոն ձայնասկավառակներ ամբողջ աշխարհում, ինչը նրան դարձնում է բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից մեկը:

Տարբեր լայնամասշտաբ փառատոների, հյուրախաղերի և անհատական ​​հիթերի շնորհիվ ամերիկացի երաժիշտը շարունակում է մնալ տարբեր սերունդների սիրելի ստեղծագործողը։