Մառնեուլիում օձի խայթոցի երկու դեպք է արձանագրվել

Մառնեուլիում օձի խայթոցի երկու դեպք է արձանագրվել

2023 թվականի մայիս ամսին Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել:

MarneuliFM-ին Geo Hospitals-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ իրենց կլինիկա է տարվել օձից խայթված քաղաքացի և համապատասխան բուժում ստանալուց հետո շուտով դուրս է գրվել:

Օձի խայթոցով մեկ քաղաքացի էլ դիմել է Մառնեուլիի Aversi կլինիկա: Բուժհաստատությունից հայտնել են, որ հիվանդը պատվաստվել է և դուրս գրվել: aliq.ge