Հաշմանդամություն ունեցողների նկատմամբ սեռական բռնության գործով մեկ անձ է ձերբակալվել

Հաշմանդամություն ունեցողների նկատմամբ սեռական բռնության գործով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ հետաքննություն է սկսվել հաշմանդամություն ունեցող աղջիկների նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության և տեսագրությունների տարածման սպառնալիքի գործով:

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հետաքննության շրջանակներում սպառնալիքների մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել։ Նրա տեղեկություններով, հարցաքննվել է բողոք ներկայացնողն ու գործին առընչվող այլ անձինք:

«Ներքին գործերի նախարարությունում սույն թվականի հունիսի 6-ին Թբիլիսիի, Աջարիայի և Իմերեթիի ոստիկանության Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի բաժիններում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հնարավոր սեռական բռնության և սպառնալիքների հարցով հետաքննություն է սկսվել անմիջապես՝ ստացված հաղորդագրությունների հիման վրա։

Թբիլիսիի և Աջարիայի ոստիկանության բաժիններում հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, նախաքննության շրջանակում արդեն հարցաքննվել են գործը հարուցողն ու գործին առնչվող բազմաթիվ այլ անձինք, և առկա գործի նյութերն ուսումնասիրվում են»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ ՆԳՆ-ի՝ ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածին՝ սպառնալիքների փաստով Իմերեթիի Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքում ընթացող հետաքննությանը, պարզվել է, որ Է.Մ.-ն սպառնացել է սպանել Լ.Մ.-ին: Կատարված նախաքննության շրջանակներում ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են գործով անցնող համապատասխան անձինք։ Քննության առաջին փուլում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպառնալիքի մեղադրանքով ձերբակալվել է Է.Մ.-ն:

ՆԳՆ-ն նշում է՝ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության ուղղությամբ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:aliq.ge