Լագոդեխիում ուժեղ քամին վնասել է տասնյակ տներ ու մեքենաներ

Լագոդեխիում ուժեղ քամին վնասել է տասնյակ տներ ու մեքենաներ

Լագոդեխիի մունիցիպալիտետում ուժեղ քամին վնասել է տասնյակ շենքեր, մեքենաներ ու տներ։

Բացի այդ, Լագոդեխիի պահպանվող տարածքներում հարյուրամյա ծառեր են արմատախիլ արվել։ Ծառերից մեկն ընկել է պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի վրա, շենքի տանիքն ու պատերը վնասված են։

«Ամենակարևորն այն է, որ ոչ ոք չի տուժել։ Աղետի վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վնասված է տանիքը և երկրորդ հարկի մի մասը։ Առաջիկա օրերին կստուգվի շենքի կայունությունը, այնուհետև կսկսենք վերականգնման աշխատանքները»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լագոդեխիի պահպանվող տարածքների վարչության ղեկավար Գիորգի Սուլամանդիձեն։

Հունիսի 6-ին տեղի ունեցած բնական աղետի պատճառով Լագոդեխիի մի քանի գյուղերում ուժեղ քամու պատճառով առնվազն 15 տան տանիք է փլուզվել։ Վնասված են նաև որոշ բնակարանների, շինությունների հոսանքալարերը։ Բնակչության մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։aliq.ge