Անչափահաս աղջկան փախցնելու համար երկու անձ է ձերբակալվել

Անչափահաս աղջկան փախցնելու համար երկու անձ է ձերբակալվել

ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժնի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1994 թվականին ծնված Ջ.Հ.-ին եւ 1981 թվականին ծնված Գ.Ա.-ին՝ անչափահասին խմբով ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 7-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում Ջ. Հ.-ն ամուսնանալու նպատակով ապօրինի ազատությունից զրկել է 2007 թվականին ծնված Ս.Կ.-ին։ Նշված հանցավոր արարքին մասնակցել է որպես մեղադրյալ ներկայումս ձերբակալված Գ.Ա.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ինտենսիվ միջոցառումների արդյունքում պարզել է առևանգված աղջկա գտնվելու վայրը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները Ջ.Հ.-ին եւ Գ.Ա.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։

Խմբի կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին ազատությունից ապօրինի զրկելու փաստի առթիվ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով»
,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։