Նինոծմինդա քաղաքի Չապաեւ եւ Կարլ-Մարքս փողոցների բնակիչները դժգոհում են ջրի բացակայությունից:
Այս փողոցների բնակիչների խոսքերով, ջրի բացակայությունը սրվել է , այն ժամանակ երբ միացվել է Հեշտիա-Նինոծմինդա ջրագիծը , բարելավվելու փոխարեն իրավիաճկը վատացաել է:
«Ջրամղիչ պոմպեր տեղադրեցին, մտածում էինք, որ գոնե խմելու ջուր կունենանք , բայց նույնիսկ դա չի օգնում, ջրատար խողովակներում ջուր չկա», – նշեց Կարլ-Մարքս փողոցի բնակիչ Արմեն Շուշանյանը:
Բնակիչները դիմեցին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին , խնդրելով հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը կապ հաստատեց ջրամատակարարող ծառայության պետ Արզուն Գորոյանի հետ, ով խոստացավ լուծել այդ խնդիրը:
Մանրամասները մեր նյութում