Նինոծմինդայի կենտրոնական Պուշկին եւ Ազատություն խաչմերուկում ծռվել է ճանապարհային նշանը:
Տվյալ խնդրի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան: Հարցազրույց ունեցանք ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանի հետ:
Շիրակ Գալոյանը նշեց. «Ընդհանրապես կենտրոնական փողոցի վրա գտնվող ճանապարային նշանների համար պատասխանատու է ավտոճանապարհային դեպարտամենտը: Իսկ ինչ վերաբերվում է Պուշկին եւ Ազատություն խաչմերուկում ծռված նշանին` պետք է տեղահանել, որովհետեւ արդեն հին է, եւ հիմա նշանների ձեւերը նույնպես փոփոխության են ենթարկվել, իսկ թե երբ են այդ աշխատանքները կատարվելու դեռեւս ոչ մի տեղեկություն չունենք, հույսով եմ հաջորդ տարի աշխատանքները կկատարեն, որովհետեւ կա արդեն նամակագրություն հետիոտնային գծանշումների ճանապարհանշանների վերաբերյալ որը պատկանում է դեպարտամենտին, իսկ աշխատանքները սկսելուց առաջ անպայման մենք նամակ կստանանք դեպարտամենտից, որտեղ նշված կլինի սկսվող աշխատանքների մասին»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.