11 հազար գիտնական համարում է, որ կլիմայի փոփոխություններն անխուսափելի են և կդառնան երկրագնդի վրա բազմաթիվ աղետների պատճառ: Այս մասին խոսվում է կլիմայական փոփոխության վերլուծության մասին վերջին զեկույցում: Գիտնականնների պնդմամբ, եթե կլիմայի փոփոխությունների քաղաքականությունը հիմնովին չփոխվի, « մարդկանց սպասվում է անասելի տանջանք»:
Ինչպես նշված է զեկույցում, Փարիզի կլիմայական համաձայնագրի ստորագրող երկրների մեկ երրորդը չի կատարում ստանձնած պարտականությունները:
Փարիզի համաձայնագրի նպատակը գլոբալ տաքացումից խուսափելն է: Գիտնականները պնդում են, որ եթե այսօր առկա վիճակը չփոխվի, երկրագնդի ջերմաստիճանը հնարավոր է ավելանա երեք աստիճանով: Առանձին շրջաններում դրանք կդառնան երաշտի կամ մասշտաբային ջրհեղեղի պատճառ:Համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի ավելացման պատճառով ափի մերձակայքի բնակավայրերը և տները կհեղեղվեն:
Գիտնականները Փարիզի համաձայնագրի ստորագրող երկրներին կոչ են անում, գործուն քայլեր ձեռնարկել և սահմանափակել մթնոլորտում ածխածնի երկօքսիդի արտանետումները:
Գիտնականները հայտարարում են, որ առանձնապես կարևոր է, համաձայնագրի պայմանները կատարել Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը:1tv.ge