Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի որոշմամբ ՝ 2020 թվականի հունվարի 1-ից Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում արգելվում է փողոցային առեւտուրը:
Սակրեբուլոյի որոշմամբ, փողոցային առևտուրն արգելվում է ՝ Ազատության և Դավիթ Շինարարի փողոցներում ամբողջությամբ , մասնակիորեն Պուշկինի փողոցում մինչև Գոգոլի և Տերյանի խաչմերուկներ, Հովսեփյան փողոցում մինչեւ Ազատության և Գոգոլի խաչմերուկներ, Կարլ-Մարքս եւ Ազատության փողոցները իրար հատող խաչմերուկից մինչև Կարլ Մարքս Գոգոլ փողոցները իրար հատող խաչմերուկ:
Արգելվում է նաև վաճառել ապրանքներ այդ գոտում գործող առևտրային կետերից դուրս, որոնք արագ փչանում են առանց համապատասխան սառնարանների (կաթնամթերք, միս, ձկնամթերք): Փողոցային առևտուրը առեւտրային կետերի մոտ թույլատրվում է հատուկ և համաձայնեցված օբյեկտին կից շինություններում: Նշանակված տարածքներում թույլատրվում է ապրանքներ տեղադրել օբյեկտների մոտ, այն դեպքում որ դրանք չխանգարեն հետիոտնային և հեծանվորդների տեղաշարժին: Այս բոլոր արգելքները չեն տարածվում տոների եւ լայնածավալ միջոցառումների անցկացման ժամանակ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով առանց թույլտվության առևտուր է կատարում, սահմանված է տուգանք ՝ 20-ից 50 լարի:
Այն դեպքում, երբ վաճառողը չի բավարարում ոստիկանության ծառայողի պահանջները, նրան կտուգանեն 50-ից 100 լարի կամ կբռնագրավեն ապրանքը:
Վերահսկումն իրականացվում է քաղաքապետարանի վերահսկիչ ծառայության կողմից: