Ինչի՞ համար են ձերբակալվել Բորժոմիի քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահը

Ինչի՞ համար են ձերբակալվել Բորժոմիի քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահը

Բորժոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիան և սակրեբուլոյի նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով: Այս մասին այսօր հայտնում են Վրաստանի Ազգային անվտանգությունից:

ԶԼՄ-ները հաղորդեցին, որ փետրվարի 28-ի երեկոյան ձերբակալվել են Լիպարտիան և Գոգիչաիշվիլին: Պաշտոնապես այս տեղեկությունը Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց 12 ժամ անց:

Հետաքննությունը պարզել է, որ Գոգիչաիշվիլին գործարարից պահանջել է, որի անունը չի նշվում՝ 200 հազար լարի (ավելի քան 71,6 հազար դոլար) որպես կաշառք: Փոխարենը պաշտոնյան խոստացել է Սակրեբուլոյի նիստին ներկայացնել մունիցիպալիտետում շինարարության կարգավորման մասին պլան: Առանց այդ պլանի ընդունման, գործարարը չէր կարողանա կառուցապատման թույլտվություն ստանալ առողջարանային տարածքում:

Նախապես Գոգիչաիշվիլիին վճարել են 20 հազար լարի (մոտ 7,2 հազար դոլար): Գումարը փոխանցելու պահին նա ձերբակալվել է Ազգային անվտանգության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից:

Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ կաշառք է ստացել նաև Բորժոմիի քաղաքապետը: 10,5 հազար լարիի դիմաց (մոտավորապես 3,5 հազար դոլար) Լիպարտիան խոստացել է հովանավորել Բակուրիանիի լեռնադահուկային հանգստավայրում ապօրինի շինարարությունը: Փուլերով, քաղաքապետը ստացել է գումարի մեծ մասը՝ 8 հազար լարի (2,8 հազար դոլար):

«Հանցագործության մասին իմացել է նաև Բորժոմիի քաղաքապետի ընկերներից մեկը՝ քաղաքացի Գ.Ու.-ն: Իրավապահ մարմիններին այս մասնին նա չի հայտնել»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության ներկայացուցիչը:

Գ.Ու.-ն նույնպես ձերբակալվել է Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից՝ ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնք ենթադրում են խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար: Բորժոմիի քաղաքապետին սպառնում է ազատազրկում՝ 7-ից 11 տարի ժամկետով, սակրեբուլոյի նախագահին՝ 11-ից 15 տարի ժամկետով, իսկ Լևան Լիպարտիի ընկերոջը՝ 3-ից 7 տարի ժամկետով:jnews.ge