Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Այս մասին նշված է կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին ընդունված հրամանագրում: Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը:
Մասնավորապես, հրամանի համաձայն.
Արտակարգ դրության ընթացքում արգելվում են «հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքով ենթադրված հավաքներն ու ցույցերը:
Արգելվում է հանրային վայրերում ավել քան 10-ը ֆիզիկական անձանց հավաքը: Այս հոդվածի ներքո ենթադրվում են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հանրային տարածքները, եթե դրանք բնակության նպատակի չեն ծառայում:
Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ (օրինակ՝ հոգեհաց, հարսանիք և այլ միջոցառումներ)։
Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում.
Բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններին
Հանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը
շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց արտակարգ դրության մասին, որը կտևի մինչև ապրիլի 21-ը:
Վրաստանում հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտել այսօրվանից:aliq.ge