Կորոնավիրուսը փոխանցվում է նաեւ փողի միջոցով / Ազգային բանկի յոթ աշխատակիցների մոտ հաստատվեց կորոնավիրուս

Կորոնավիրուսը փոխանցվում է նաեւ փողի միջոցով / Ազգային բանկի յոթ աշխատակիցների մոտ հաստատվեց կորոնավիրուս

《Ազգային բանկի յոթ աշխատակիցների մոտ հաստատվեց կորոնավիրուս, նրանք գտնվում էին մեկուսացման մեջ》,- այս տեղեկությունը հայտնում է Ազգային բանկը:

«Մեկ շաբաթ առաջ Ազգային բանկի աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսի (COVID-19) ախտանիշներ հայտնաբերվեցին, ինչի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են համապատասխան ծառայություններին: Ազգային բանկն ապահովեց աշխատողի և նրա հետ անմիջական կապի մեջ գտնվող անձանց ինքնամեկուսացումը, ինչպես նաև կազմակերպեց աշխատավայրի ախտահանումը:

Հետազոտությունների հետևանքով վիրուսը հաստատվեց ինքնամեկուսացման մեջ գտնվող յոթ աշխատողի մոտ: Այժմ նրանց տեղափոխել են համապատասխան հիվանդանոց, բժիշկների հսկողության ներքո նրանք ստանում են համապատասխան բուժում և նրանց վիճակն այս պահի դրությամբ բավարար է: Ներկա պահին կատարվում է լայնածավալ համաճարակաբանական հետազոտություն հիվանդների հնարավոր բոլոր շփումները հայտնաբերելու նպատակով:

Անձինք, որոնց մոտ հաստատվեց կորոնավիրուս, մեկ կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցներ էին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանք կապ չունեին բանկի մյուս աշխատակիցների հետ», – ասացին բանկում:

Չնայած, որ Ազգային բանկի աշխատողների 90%-ը կատարում են իրենց պարտականությունները հեռակա կարգով, այնուամենայնիվ, Ազգային բանկի բոլոր տարածքներում շարունակվում են իրականացվել ինտենսիվ ախտահանումը և մաքրումը:1tv.ge