Նինոծմինդայում արյուն են հանձնել կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց օգնելու նպատակով

Նինոծմինդայում արյուն են հանձնել կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց օգնելու նպատակով

Ապրիլի 23-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում արյան բանկի աշխատակիցները ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան ՛՛ կուսակցության աջակցությամբ անցկացրեց արյան հանձնման բարեգործական ակցիա:

Ակցիայի նպատակն է օգնել COVID-19-ով հիվանդացած մարդկանց:

Նինոծմինդայում ակցիային մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակիցները և սակրեբուլոյի ՛՛Վրացական երազանք՛՛ խմբակցության պատգամավորները:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել 40 հոգի: