Մանկապարտեզում սկսվեց սննդի բաշխման երկրորդ փուլը

Մանկապարտեզում  սկսվեց սննդի բաշխման երկրորդ փուլը

Այսօր ՝ մայիսի 27-ին, սկսվեց Նինոծմինդայի «Ծիծեռնակ» մանկապարտեզում սննդի բաշխման երկրորդ փուլը:

Առավոտյան բացվեցին մանկապարտեզի դռները, և ծնողները առանց շենք մտնելու գրանցվում էին հենց մուտքի մոտ և վերցնում սնունդը, որը նախատեսվում է երեխաների համար: Սա ապրիլ ամսվա համար նախատեսված սնունդն է: Այս անգամ ավելի շատ սնունդ էին նախատեսել , քան նախորդ անգամ `թթվասեր, մածուն, մակարոնեղեն, շաքարավազ, ոլոռ, բրինձ, հաց, կաթ, քաղցրավենիք:

Ըստ մանկապարտեզների տնօրեն Մարինա Եսոյանի, սննդի տեսականին ամեն ամիս տարբեր է: Երեխաները ստացան այն ամենը, ինչ նրանք պետք է ուտեին մանկապարտեզում: Ապրանքները համապատասխանում են չափանիշներին, քանի որ դրանք ստացվում են մրցույթում շահած մատակարարներից:

Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզում սովորող 175 երեխա կստանա սնունդ:

Սննդի բաշխումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր ծնողները կստանան իրենց երեխաների հասանելիք սնունդը:

Մի քանի օրից կսկսվի սննդի բաշխումը քաղաքի նոր մանկապարտեզում:

Հիշեցնենք, որ մանկապարտեզներում, ինչպես նաև դպրոցներում դասընթացները դադարեցվել են մարտի 1-ից `կորոնավիրուսը կանխելու համար:

Իսկ սննդամթերքը մանկապարտեզի երեխաներին բաշխելու նախաձեռնությունը պատկանում է Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեին: