Կոմունալ վճարումների սուբսիդավորումն անհրաժեշտ քայլ էր, որպեսզի օգնեինք մարդկանց և նվազեցնեինք նրանց գրպանի ծախսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ի պատասխան օրենսդիրների հարցին:
Գիորգի Գախարիան շեշտել է, որ երկու կարևոր ուղղություն կար՝ կոմունալ և հարկային վճարումներ:
«Կոմունալ ծրագիրը կավարտվի երեք ամսից, հետագայում շարունակելու մասին այս փուլում չենք խոսում, տեսնենք, ինչպիսին կլինի ֆինանսական արդյունքը: Վարկային ծառայության մասում շարունակություն կլինի», – հայտարարել է վարչապետը:1tv.ge