Նինոծմինդայի մանկապարտեզներում սննդի բաշխումը շարունակվում է

Նինոծմինդայի մանկապարտեզներում սննդի բաշխումը շարունակվում է

Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի 140 երեխա երկրորդ անգամ սնունդ է ստացել: Սննդի բաշխումը սկսվեց մայիսի 30-ին, ժամը 13: 00-ից:

Ծնողները առանց շենք մտնելու, ուղղակի նախաշեմին անցան գրանցումը և ստացան սնունդը: Սա ապրիլ ամսվա սնունդն է: Այս անգամ ավելի շատ սնունդ կար, քան նախորդ անգամ` կաթ, մածուն, թթվասեր, մակարոնեղեն, շաքար, ոլոռ, բրինձ, հաց, բանան, քաղցրավենիք:

Ըստ մանկապարտեզների տնօրեն Մարինա Եսոյանի, հունիսին նախատեսվում է նաև մայիս ամսվա սննդամթերքի բաշխում, և յուրաքանչյուր ամսվա սննդացանկը տարբեր է: Ապրանքները համապատասխանում են ստանդարտներին, քանի որ դրանք ստացվում են մրցույթում շահած մատակարարներից:

Ընդհանուր առմամբ, Նինոծմինդա քաղաքի երկու մանկապարտեզում սնունդ կստանա 315 երեխա: Հիշեցնենք, որ մանկապարտեզներում, ինչպես նաև Վրաստանի դպրոցներում դասընթացներ չեն անցկացվել մարտի 1-ից` կորոնավիրուսը կանխելու համար:

Մանրամասները՝ աուդիոնյութում.