Նինոծմինդայի Հովսեփյան փողոցում ՝ հինգ հարկանի բնակելի շենքի դիմաց, կոյուղագիծը խցանվել է, և ջուրը լցվում է մոտակա տարածք:
«Խցանումը տեղի է ունեցել այսօր, և մինչ այս պահը, այստեղ որևէ աշխատանք չի իրականացվել»,- ասացին բնակիչները:
Մենք զանգահարեցինք ջրամատակարարող ընկերության պետ Արզուն Գորոյանին, որպեսզի իմանանք` գիտե՞ք խցանված կոյուղու մասին: Ջրամատակարարող ընկերությունից մեզ ասացին, որ նրանք չգիտեին կոյուղու խցանման մասին, և ընկերության աշխատակիցները ներկայումս աշխատում է Նինոծմինդա քաղաքի մեկ այլ մասում: