Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հրամանով Անդրանիկ Բդոյանը նշանակվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պետ:
Անդրանիկ Բդոյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Երեւանի մասնաճյուղի, իրավագիտության ֆակուլտետի արտաքին տնտեսական կապեր, տնտեսագիտություն և իրավունք բաժինը : Նա ծառայել է Վրաստանի զինված ուժերում:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա սկսեց աշխատել որպես հերթափոխի ղեկավար Նինոծմինդա քաղաքի մաքսատնը: 2016-ին նշանակվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնում:
«Չնայած այն հանգամանքին, որ կոմունալ ծառայության աշխատանքը քննադատվում է ամենուր, քանի որ գործ ունենք քաղաքապետարանի ողջ բնակչության հետ, կփորձենք նվազեցնել անտեղի քննադատությունները: Մեր հիմնական նպատակն է մաքուր պահել մունիցիպալիտետը. Շտկել գիշերային լույսի, էլեկտրահաղորդման գծերի անսարքությունները և փոխարինել անսարք լամպերը: Ձմռանը հիմնական ճանապարհների մայթերից մաքրենք ձյունը: Նախատեսվում է նաև 2021 թվականին իրականացնել արհեստական կանաչապատում Նինոծմինդա քաղաքում»- ասաց Անդրանիկ Բդոյանը:
Ավելին Անդրանիկ Բդոյանի հետ զրույցում: