Հեշտիայի բնակիչները բողոքում են գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից

Հեշտիայի բնակիչները բողոքում են գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները բողոքում են գյուղամիջյան ճանապարհների քանդված լինելու պատճառով:

Ճանապարհը կազմում է մոտավորապես 1 կմ եւ համեմատած գյուղի մյուս ճանապարհների հետ գտնվում է ավելի բարձր հատվածում:

Բնակիչներից մեկի խոսքով՝ ճանապարհը ահավոր վատ է, մեքենայով գրեթե անհնար է անցնել այդ ճանապարհով, եթե մի փոքր ավազապատվեր կամ հարթեցվեր էլի հնարավոր կլիներ հանգիստ քայլել կամ երթեւեկել: Գյուղին ոչ հետեւող կա, ոչ էլ ճանապարհներին տեր լինող:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Կարկուտի եւ ջրհեղեղի հետեւանքով ճանապարհը ամբողջովին քանդվեց եւ դրությունը ավելի վատթարացավ: Եթե գիշերով քայլես այս ճանապարհով հնարավոր է քարերի եւ փոսերի հետեւանքով կոտրվածք ունենաս: Ինչքանով որ հնարավոր է թող այս ճանապարհները մի քիչ կարգի բերեն, վերջապես մենք էլ ենք մարդ»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի բնակիչները բողոքում են գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակի համար