Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի մայթերն ասֆալտապատվում են

Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի մայթերն ասֆալտապատվում են

Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի Ազատության փողոցի հատվածի մայթն ասֆալտապատվում է:

Բնակիչների խոսքով ՝ չնայած նրան որ ասֆալտապատվում և բարեկարգվում են այնուամենայնիվ, մայթերը շատ նեղ են և ավելի նման են հեծանվային ուղու:

«Արալի» ճանապարհաշինական ընկերությունը ճանապարհի այս հատվածում կառուցում է նաև կոյուղու դիտահորերը, որոնք շինարարության ընթացքում քանդվել էին:

Հիշեցնենք, որ նշված ճանապարհի ասֆալտապատման մրցույթը շահել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը 4627900 լարիի դիմաց, իսկ ասֆալտապատման ավարտի ժամկետն է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը: Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը սկսվել է այս տարվա մայիսի 22-ին: