Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ամառային արոտավայրում խշխշուկ հիվանդությամբ վարակվել են խոշոր եղջերավոր անասունները: Արոտավայրը գտնվում է Սաղամո լճի մոտակայքում, գյուղից 15 կմ հեռավորության վրա:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հեշտիայի ամառային արոտավայրում 2 – 3 տարեկան խոշոր եղջերավոր անասունների մոտ ի հայտ է եկել խշխշուկ հիվանդությունը: Այս պահի դրությամբ դիմել ենք մասնավոր անասնաբույժներին, ինչպես նաեւ բնակիչները անհատական կատարում են պատվասումը եւ հուսով եմ, որ մի քանի ժամվա ընթացքում բոլոր անասունները կպատվաստվեն: Բնակիչներին կոչ եմ անում, որ ամեն տարի իրենց անասուններին պատվաստեն, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնեն»:
Եգոր Քոթոյանի հետ զրույցը ստորեւ.
Մենք փորձեցինք պարզել, արդյոք Նինոծմինդայում պետական ծրագրով խշխշուկ հիվանդության դիմաց պատվաստում անցկացվել է, թե ոչ: Այդ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե – Ջավախեթիի, Նինոծմինդայի գլխավոր անասնաբույժ Մարտիրոս Մարկոսյանի հետ, ով նշեց. «Մեր կողմից ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում, պետությունը այդ ուղղությամբ չի ապահովում: Պատվաստումներ իրականացվում է դաբաղի, սիբիրախտի, մաշկաբորբի, բրուցելոզի եւ այլ հիվանդույթուների դիմաց, իսկ ստույգ խշխշուկի դիմաց ոչ մի ծրագիր մենք չունենք»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.