Ախալցիխեում նորածինը մահացել է հիվանդանոցում

Ախալցիխեում նորածինը մահացել է հիվանդանոցում

Հոկտեմբերի 10-ին, Ախալցիխեում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ռեֆերալ հիվանդանոցում, նորածինը մահացել է: Կլինիկայում մահվան պատճառը դեռ չգիտեն: Ըստ մենեջերի, նորածինը ծնվել էր առողջ: Մորն ու երեխային բժշկական հաստատությունից դուրս պետք է գրեին հոկտեմբերի 10-ին : 4-օրյա երեխան մոր մոտ էր, երբ հանկարծ սիրտը դադարել է աշխատել: 

Նախնական տվյալների համաձայն, ծնողները Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներ են: 

«Հետազոտություն է ընթանում, պատճառը կիմանանք բոլորս միասին: Երեխան առողջ էր»,- ասում է Ռևազ Կուճուխիձեն: 

Ներքին Գործերի Նախարարությունից ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 116-րդ հոդվածով: tv9news.ge