Վալեում կորոնավիրուսից մահացած կնոջ ընտանիքի անդամները չեն հավատում, որ նրա մահվան պատճառը կովիդ19-ն է: Ըստ նրանց, 85-ամյա կինը մեկ ամիս է, ինչ գտնվում է վերականգնողական բաժանմունքում և բժիշկները արդեն ատրաստվում էին նրան դուրս գրել հիվանդանոցից: Ընտանիքի անդամները չեն կարող բացատրել, թե ինչպես կարող էր կինը վարակվել վիրուսով:
«Մեկ օրում ասեցին կորոնա ունի, իսկ հետո մահվան պատճառ դարձավ և ուզում են, որ հուղարկավորեն: Այսօր կամ վաղը դուրս պետք է գրեին: Մեկ ամիս է հիվանդանոցում պառկած է: Հիմա տեղափոխում են հանգուցյալին և ստիպված ենք հուղարկավորել գիշերը: Ամբողջ գյուղը «ոտքի է կանգնած», թույլ չենք տա, որ գիշերը հուղարկավորեն: Դեռ որ իրավունք չունենք տուն տանել, այդ մասին չենք խոսում: Այն, ինչ հորինեցին, բոլորս էլ գիտենք, նրանց դրությունն էլ հասկանում ենք, բայց գիշերը ով է ում հուղարկավորում: Մարդը պառկած էր վերակենդանացման բաժանմունքում, կորոնավիրուսով ինչպե՞ս վարակվեց»,- հայտարարում է հանգուցյալի հարազատը:
Ախալցիխեում, հոկտեմբերի 15-ին կորոնավիրուսով մահվան առաջին դեպքը գրանցվեց: Սեպտեմբերի 15-ին, թեստավորվելուց մեկ օր հետո, 85-ամյա կինը մահացել է: tv9news.ge