Գախարիան խոսել է քաղաքացիների և բիզնեսի աջակցության նոր ծրագրի մասին

Գախարիան խոսել է քաղաքացիների և բիզնեսի աջակցության նոր ծրագրի մասին

Երկրում կսկսվի աջակցության չորրորդ ալիքը, ինչպես քաղաքացիների սոցիալական հատվածում, այնպես էլ բիզնեսի: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մենք արդեն սկսել ենք աշխատել աջակցության չորրորդ ալիքի համար, որը նպատակաուղղված կլինի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ բիզնեսին աջակցելուն: Մենք ունենք մեթոդ, որը լավ աշխատեց նախորդ դեպքում.  նպատակային սոցիալական աջակցություն ամենախոցելի ընտանիքներին և ամենաշատ վնաս կրած բիզնեսներին հարկային արտոնություններ: Այժմ տեղի կունենա  այս ամենի արդիականացումը և կսկսենք հանդիպումներ կոնկրետ բիզնեսների ներկայացուցիչների և խոշոր գործատուների հետ»,- հայտարարել է Գախարիան: aliq.ge