Մեքենան 30 մետր բարձրությունից ընկել է Քուռ գետը

Մեքենան 30 մետր բարձրությունից ընկել է Քուռ գետը
Մցխեթայում մեքենան 30 մետր բարձրությունից ընկել է Քուռ գետը, փրկարարները ջրից դուրս են բերել երեք մարդու դի

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել Մցխեթայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ:

Գերատեսչության փոխանցմամբ, Մցխեթայում 30 մետր բարձրությունից մեքենան ընկել է Քուռ գետը, փրկարարները ջրից դուրս են բերել երեք մահացածի:

Այս պահին Մցխեթայում որոնողական աշխատանքներն ավարտվել են: Գործընթացին մասնակցում էին 15 հրշեջ-փրկարարներ, այդ թվում, արտակարգ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի վեց հոգանոց թիմ: Նաև մոբիլիզացվել էր փչովի նավակ, անօդաչու թռչող սարք և մնացած բոլոր անհրաժեշտ տեխնիկան», – հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Գերատեսչության փոխանցմամբ, միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, որը նախատեսում է երթևեկության անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան:

1tv.ge