Այսօր՝ դեկտեմբերի 2 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում անցկացվում էր պատվաստում` խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների կանխարգելման նպատակով:
Անասնաբույժ Համբարձում Բադոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Միջոցառումներըը անցկացվում է ամբողջ Վրաստանով, նախորդ ամիս անցակացրել ենք պատվաստումներ խոշոր եղջերավոր կենդանիներին` դաբաղի եւ շներին` կատաղության դիմաց, իսկ այս ամիս պատվաստումները անցկացվում է սիբիրախտի դիմաց: Ներարկումներ անել թույլատրվում է 4 ամսեկանից բարձր հորթերին, 3 ամիսը 1 անգամ: Իսկ խոշոր եղջերավոր կենդանիներին տարին երկու անգամ, վաղ գարնանը եւ ուշ աշնանը: Նշեմ նաեւ, որ չի թույլատրվում սիբիրախտի դեմ պատվաստումից հետո, երկու շաբաթվա ընթացքում օգտագործել պատվաստված անասունի միսը»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.