Նինոծմինդայի եւ Սամցխե Ջավախեթի տարածաշրջանի «Master League» ֆուտբոլային առաջնության հաղթող՝ Գանձայի թիմը, դեկտեմբերի 2 -ին Թբիլիսի քաղաքում` «Մաստեր Լիգայի» խաղադաշտում Գեներալ կոչվող թիմի հետ անցկացրեց հերթական հանդիպումը: Այդ խաղը վճռորոշ եղավ քանի որ Գանձայի թիմը Գեներալին պարտվեց 6 – 1 հաշվով եւ լքեց առաջնությունը:
Մեր այն հարցին, թե որպես ֆուտբոլիստ ինչ խնդիրներ եք տեսնում եւ որն էր ձեր պարտության պատճառը.
Գանձայի ֆուտբոլիստներից մեկը մեզ հետ զրույցում պատասխանեց. «Մենք հասել էինք արդեն 3 -րդ փուլ եւ խաղում էինք Վրաստանի «Մաստեր Լիգայի» առաջնությունը, ինչպես նաեւ «Սիրողական լիգայում» եղել ենք տարածաշրջանային առաջնության եւ Ջավախքի հաղթող: Կարելի է ասել, որ այսպիսի արդյունք Նինոծմինդայում դեռեւս չի գրանցվել: Սակայն մեր թիմը ունենալով բազում խնդիրներ թե ֆինանսապես, թե սպորտային գույքի, թե մարզվելու վայր չունենալու պատճառով լքեց առաջնությունը: Մենք չունենք խաղադաշտ այն պայմաններին համապատասխան, որը պահանջում է առաջնությունը: Մենք ոչ մի տեսակի մարզում չենք անցկացրել: Դրանից բացի մեզ անհրաժեշտ խաղակոշիկներով ոչ մեկը չապահովեց, որը ֆուտբոլիստի համար շատ մեծ նշանակություն ունի: Նշեմ, որ գումարային ոչ մի պարգեւ նույնպես չենք ստացել»: