Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 կՎտ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 կՎտ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար

2021 թվականի ընթացքում քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, կառավարությունը այսօրվա և ավելացած սակագների միջև տարբերությունը, կսուբսիդավորի մինչև 300 կիլովատ սպառող բաժանորդների համար, այս մասին ասել է Գիորգի Գախարիան:

Մենք քննարկումներ ունեցանք թիմում, իշխանությունում և իհարկե, խորհրդարանի անդամների հետ, և այս պահին կայացրեցինք միակ հնարավոր և արդարացված որոշումը. Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 2021 թվականի ընթացքում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքերով, սա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը լիովին կսուբսիդավորի մինչև 300 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար ընթացիկ սակագնի և բարձրացված սակագնի միջև տարբերությունը, որն այսօր կսահմանի ՍԷՄԷԿ-ը:

«Վրաստանում ընդհանուր առմամբ կա 1,7 միլիոն բաժանորդ, որտեղից 1,6 միլիոն բաժանորդ սպառում է 300 կՎտ / ժամից պակաս էլեկտրաէներգիա», – նշել է վարչապետը:

1tv.ge