Սպանվել է Սաթխա գյուղի բնակիչը

Սպանվել է Սաթխա գյուղի բնակիչը

2021 թվականի հունվարի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի է ունեցել սպանություն։

NOR ռադիոկայանի աղբյուրի համաձայն՝ Սաթխա գյուղի բնակիչ Հ.Փ.֊ն գնդակահարել է նույն գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ս.Ա.֊ին, կա նաեւ 3 վիրավոր: Վիրավորներից երկուսը եղբայրներ են։ Ըստ շրջանառվող լուրերի կոնֆլիկտը ծագել է երկար տարիներ տևող վիճաբանության արդյունքում, որն էլ հանգեցրել է սպանության։ Աղբյուրի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել հունվարի 1֊ի վաղ առավոտյան՝ ժամը 4:00-ի սահմաններում։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից NOR ռադիոկայանին հայտնեցին, որ դեպքի առիթով սկսվել է հետաքննություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որն էլ ենթադրում է դիտավորյալ սպանություն։

Մեղադրյալը դեռևս չի ձերբակալվել։