Այսօր՝ հունվարի 13 ֊ին Նինոծմինդա քաղաքում բնակիչներից փորձեցինք պարզել, թե տեղյակ են լույսի գների թանկացումներից եւ օգտվել են արդյոք կառավարության կողմից տրվող 200 կՎ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից։
Բնակիչներից մեկի խոսքով՝ իրենք տեղյակ չեն նոր տարիֆներից, ինչպես նաեւ չեն օգտվել պետության կողմից տրվող կոմունալ օգնությունից:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց, որ իրենք օգտվել են 200 կՎ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից, իսկ ինչ վերաբերում է թանկացումներին՝ տեղեկություն չունեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում երկրի ամբողջ տարածքում նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին գործում է կառավարության փոխհատուցման ծրագիրը, ըստ որի` կառավարությունը վճարում է մինչև 200 կՎ էլեկտրաէներգիա ու 200 մ3 գազ սպառողների կոմունալ ծախսերը, ինչպես նաև ջրի ու աղբի վարձավճարները:
Նշենք, որ հունվարի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում 3,5 թեթրիով թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը: Կառավարությունը որոշում է կայացրել 2021 թվականի ընթացքում մինչև 300 կՎ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սուբսիդավորել թանկացած 3,5 թեթրին, այսինքն 2021 թվականի ընթացքում բնակիչները մինչև 300 կՎ սպառելու դեպքում վճարելու են նույն գինը, ինչ թանկացումից առաջ:
Մանրմասները՝ աուդիոձայնագրությունում.