UFC 257. Արման Ծառուկյանը հաղթանակը նշել է հայոց եռագույնով

UFC 257. Արման Ծառուկյանը հաղթանակը նշել է հայոց եռագույնով

Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում հաղթանակ է տարել թեթեւքաշային Արման Ծառուկյանը։

Ռուսաստանցի մարտիկը մենամարտել է ամերիկացի Մեթ Ֆրեւոլայի հետ եւ երեք ռաունդում առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30-27, 30-27, 30-26։ Նա մենամարտի ավարտից հետո ռինգում եղել է հայոց եռագույնով։

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ կարիերայում տարավ 16-րդ հաղթանակը, կրել է 2 պարտություն։

News.am