Ինչպես կարող են Ջավախքի ուսանողները հատել վրաց- հայկական սահմանը

Ինչպես կարող են Ջավախքի ուսանողները հատել վրաց- հայկական սահմանը

Հայաստանում սովորող Ջավախքի ուսանողները վրաց-հայկական պետական ​​սահմանը կկարողանան հատել միայն Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տրված թույլտվությամբ:

Թույլտվությունը ստանալու համար ուսանողները կարող են գրանցվել «Վրացական երազանք» կուսակցության շտաբում, ինչպես նաեւ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում:

Այն բանից հետո, երբ ուսանողը կներկայացնի իր անձնագիրն ու ուսանողական վկայականը, կորոնավիրուսի համար բացասական PCR թեստ և ստանալով Վրաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանը, այն ժամանակ կկարողանա հատել Վրաստանի սահմանը դեպի Հայաստան: