Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ դիմել է ոստիկանություն

Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ դիմել է  ոստիկանություն

Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարից հետո, դեպքի վայր է ժամանել հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը, ով նաեւ ինքնակամ դիմել է ոստիկանություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտային գործողություն, ինչը առողջությանը քիչ վնաս է պատճառել:

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանն ասել է, որ վրաերթի ենթարկված տղամարդու վիճակը բավարար է, կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Nor ռադիոկայանը հայտնել էր, որ փետրվարի 9-ի երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու:

Հետիոտնին վրաերթի ենթարկած մեքենան գնացել է անհայտ ուղղությամբ:

Ականատեսների խոսքով ՝ մեքենան եղել է «Opel» մակնիշի:

Շտապօգնության խումբը տուժածին տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ և պարեկային ոստիկանության աշխատակիցները: