Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների աշխատանքի համար գրանցումը կսկսվի փետրվարի 15-ին

Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների աշխատանքի համար գրանցումը կսկսվի փետրվարի 15-ին

Վրաստանի քաղաքացիների համար Գերմանիայում ժամանակավորապես օրինական աշխատելու համար գրանցումն սկսվում է փետրվարի 15-ից:

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ, աշխատել հնարավոր է սեզոնային աշխատանքներին՝ գյուղատնտեսության ոլորտում, որը ենթադրում է բերքահավաք:

Զբաղվածության տևողությունը մեկից երեք ամիս է: Սեզոնային աշխատանքները մեկնարկում են ապրիլի մեկից:

Սեզոնային աշխատանքի դիմողները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

• Պետք է լինի Վրաստանի քաղաքացի

• Տարիքը ՝ 18-ից 60 տարեկան

• Նախքան Գերմանիա մեկնելը, երեք ամիս չի մեկնել Շենգենյան գոտի

• Ֆիզիկապես առողջ է

• Աշխատանքային փորձ ունի բերքահավաքում և մոտիվացված է

• Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:

• Գերմաներենի կամ անգլերենի տարրական հաղորդակցման հմտություններ (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն մեկ անդամ պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի հմտությունների պահանջը որոշում է գործատուն:

Գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանք փնտրողն առաջին անգամ գրանցվելու է գրանցման հատուկ կայքէջում`http://workabroad.gov.ge/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել 1505 հեռախոսահամարով:1tv.ge