Վրաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Վրաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է եղանակի վատթարացում և օդի ջերմաստիճանի կտրուկ անկում:

Երեքշաբթի, փետրվարի 16-ին, Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձրադիր վայրերում ձյուն, առանձին շրջաններում ՝ առատ:

Չորեքշաբթի և հինգշաբթի, փետրվարի 17-18-ին, օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում ՝ հիմնականում ձյան տեսքով, կլինի մառախուղ և բուք: Ծովում 3-4 բալ փոթորիկ:

Հորդառատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում։ Արևմտյան Վրաստանում գետերի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային շրջաններում, ձնահյուսերի ձևավորում և սողանքային գործընթացների ակտիվացում:

«Ձյան առատ տեղումների, տեսանելիության վատթարացման, ձնաբքի, մերկասառույցի և ճանապարհի որոշակի հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով մեքենաների երթևեկությունը հնարավոր է սահմանափակվի», – հայտարարում է գործակալությունը:

Ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի, փետրվարի 19-22-ի գիշերը սառնամանիքը կուժեղանա, Արևմտյան Վրաստանի ցածրադիր հատվածում կլինի մինուս 4-6 աստիճան: Քվեմո Քարթլի շրջանում `ցածրադիր վայրերում, օդի ջերմաստիճանը կլինի մինուս 5-7 աստիճան , իսկ Շիդա Քարթլիի շրջանում կլինի զրոյից ցածր՝ 11-13 աստիճան:

Փորձագետները նաև զգուշացնում են, որ Կոլխիդյան ցածրավայրերում գիշերը օդի ջերմաստիճանի զգալի նվազումը կարող է վնասել ցիտրուսային մշակաբույսերը, հատկապես կիտրոնը: