Պատվաստումների գործընթացը կսկսվի մարտի 15-ին, – հայտնում է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողապահության և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նրանց խոսքով, բժշկական անձնակազմի գրանցումն էլեկտրոնային համակարգում արդեն ընթացքի մեջ է:
Գերատեսչության տվյալներով, բժշկական անձնակազմի 1449 անդամ այց է ամրագրել «Կովիդ -19»-ի դեմ պատվաստումների համար:
Առողջապահության ոլորտում աշխատող բոլոր անձինք ենթակա են COVID-19- ի դեմ պատվաստման՝ բժիշկ, բուժքույր, սանիտար, լաբորանտ, ատամնաբույժ, առողջապահության մասնագետ, համաճարակաբան, վարչական անձնակազմ (ղեկավար, վարորդ, գրանցող և այլն):
Եթե առողջապահության ոլորտում աշխատող անձին գործատուն գրանցել է հատուկ էլեկտրոնային համակարգում որպես աշխատող, և վերջին 120 օրվա ընթացքում նրա մոտ կորոնավիրուսային վարակ չի ախտորոշվել, նա կարող է գրանցվել COVID-19 պատվաստման համար իր նախընտրած բժշկական հաստատությունում:
Այսօրվա դրությամբ բժշկական անձնակազմի 1449 անդամ այց է ամրագրել «Կովիդ -19»-ի դեմ պատվաստումների համար:
Պատվաստումների գործընթացը կսկսվի երկուշաբթի, մարտի 15-ին, առողջապահության նախարարության կողմից ընտրված բժշկական հաստատություններում: Պատվաստումը կամավոր է:
COVID-19- ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահական գերատեսչությունները և որակավորված բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել COVID-19- ի դեմ», – ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ: