Սահմանափակումներ, որոնք այսօրվանից չեղարկվում են Վրաստանում
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` այսօրվանից՝ մարտի 15-ից, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված մի շարք սահմանափակումներ են վերացվում:
Այսօրվանից երկրում՝
Թատրոններն ու մասնագիտական անսամբլները կկարողանան բաց և փակ տարածքներում փորձեր անցկացնել: Աշխատանքը վերականգնելու դեպքում վերջիններս մի շարք կանոններ պետք է պահպանեն:
Աշխատանքը կվերականգնեն մարզասրահներն ու լողավազանները, սակայն սրահներում քաղաքացիների թիվը սահմանափակ կլինի:
Այսօրվանից ԲՈՒՀ-երն ու մասնագիտական ուսումնարանները հնարավորություն ունեն ուսումնական գործընթացը շարունակել լսարաններում, սակայն համալսարանների մեծ մասը դեռ գործընթացը շարունակում է հիմնականում հեռավար մեթոդով:
Հատկանշական է, որ Վրաստանում դեռ ուժի մեջ է մնում երեկոյան ժամը 21:00-05:00-ն տեղաշարժի արգելքը:aliq.ge