Ե՞րբ կվերացվի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը

Ե՞րբ կվերացվի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկոյան ժամը 21:00-ից տեղաշարժի արգելքի մեղմացման թեմային:

Նրա խոսքով, համաճարակային իրավիճակի կայուն մնալու դեպքում, չի բացառվում, որ  նշված սահմանափակումը մեղմացվի մարտի վերջին:

«Մենք հետևում ենք համաճարակային իրավիճակին, եթե իրավիճակը կայուն մնա, հաջորդ փուլում այս հարցը նույնպես կքննարկվի: Ամեն մեղմացումից հետո մեզ պետք է 10 օր, երկու շաբաթ, որպեսզի տեսնենք ինչ արդյունք ենք ստանում», — նշել է Գամկղրելիձեն` հավելելով, որ տեղաշարժի արգելքի մեղմացման կամ լրիվ չեղարկման մասին վերջնական որոշում է ընդունելու միջգերատեսչական խորհուրդը:

Հիշեցնենք, որ այսօրվանից Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Ավելի մանրամասն՝

aliq.ge