Թբիլիսիում ոստիկանության մայորին գտել են մահացած վիճակում

Թբիլիսիում  ոստիկանության մայորին գտել են մահացած վիճակում

Այսօր Թբիլիսիում մայորի կոչում ունեցող ոստիկան է հայտնաբերվել մահացած վիճակում: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները, տեղեկատվությունը հաստատում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ առկա տեղեկությունների ՝ տղամարդուն գտել են մահացած ՝ սեփական տան բակում:

Ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով ՝ «ինքնասպանության հասցնել»:

Փոխանցում է Newsgeorgia-ն։