Astrazeneca-ով պատվաստվելուց հետո մահացած բուժքրոջ գործով մեղադրյալների համար սահմանվել է 3000-ական լարի գրավ

Astrazeneca-ով պատվաստվելուց հետո մահացած բուժքրոջ գործով  մեղադրյալների համար սահմանվել է 3000-ական լարի գրավ

Հետաքննությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ մեղադրվող Ախալցխայի «Իմեդի» կլինիկայի երկու բժիշկների և մեկ բուժքրոջ նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը կիրառել է 3000-ական լարի գրավ: Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց գործընկերուհու՝ Մեգա Բաքրաձեի մահվան գործով։

Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել է դատախազության միջնորդությունը: Գործը հետաքննվել է որպես «անզգուշությամբ  պատճառած մահ» հատկանիշներով:

Մարտի 18-ին հիվանդանոցի 27-ամյա բուժքույր Մեգի Բակրաձեն Astrazeneca-ով պատվաստվելուց կես ժամ անց ընկել էր կոմայի մեջ և մի քանի ժամ անց մահացել՝ գիտակցության չգալով:

Նախնական հետաքննության ժամանակ  մեղադրվող բժիշկն ու 2 բուժքույրերը սխալ տեղեկություն էին տվել հետաքննությանը: Հետաքննության  ընթացքում փոխել էին ցուցմունքն ու խոստովանել, որ որևէ օգնություն չէին ցուցաբերել ինքնազգացողությունը վատացած գործընկերուհուն:

Հետաքննությունը պարզել է, որ իմունիզացիայից հետո Մեգա Բաքրաձեի նկատմամբ ոչ մի դեղամիջոց չի կիրառվել, ավելին, ոչ միայն օգնություն չի ցուցաբերվել, այլ բժշկուհին հիվանդասենյակում չի եղել։

Ախալցիխեում «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել
Մահացել է 27-ամյա բուժքույրը Ախալցիխեից
Բժիշկը, ով ասում էր, որ առաջին բուժօգնություն է ցուցաբերել Մեգի Բաքրաձեին, տեղում չի եղել – դատախազություն