Ամերիկյան «Ֆայզերը» հղիության ընթացքում լուրջ ռիսկեր չի պարունակում` ըստ «New England Journal of Medicine» հեղինակավոր բժշկական ամսագրի:
Ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի` Քովիդով վարակված հղի կանայք ծանր հիվանդությունների ու բարդությունների ռիսկի տակ են, հիվանդությունը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, օրինակ` անժամանակ ծննդաբերությունը:
Նշվում է, որ նոր հետազոտությունները վկայում են` «ֆայզերն» անվտանգ է հղիների և կերակրող մայրերի համար, որ պատվաստանյութերի օգուտները գերազանցում են ռիսկերը: Հաշվի են առնվել 16-54 տարեկան 35 691 հղիի տվյալները` 2020 -ի դեկտեմբերի 14-ից 2021-ի փետրվարի 28-ն ընկած ընթացքում: Հետազոտություն է տարվել V-safe համակարգով. սա սմարթֆոնների ծրագիր է, որը գործածվում է առցանց` COVID-19 -ի պատվաստում ստանալուց հետո առողջական վիճակի գնահատելու նպատակով:
Հղիության ընթացքում պատվաստումների կողմնակի ազդեցություններին հետևելու արդյունքում պարզվել է, որ ամենատարածված կողմնակի ազդեցությունը ներարկման տեղում ցավն է:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ավելի երկարաժամկետ հետազոտություն է պետք` վերջնական եզրահանգում անելու համար:aliq.ge
Երրորդ-չորրորդ եռամսյակում պատվաստումը հավանաբար կլինի համընդհանուր